Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՊԵԿ-ը միացվեց Ֆինանսների, ՃՊԿ-ն՝ Քաղաքաշինության նախարարությանը

ՊԵԿ-ը միացվեց Ֆինանսների, ՃՊԿ-ն՝ Քաղաքաշինության նախարարությանը
01.05.2014 | 14:44

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների և Ճարտարապետության պետական կոմիտեները վերակազմակերպելու և համապատասխանաբար միանալու են Ֆինանսների ու Քաղաքաշինության նախարարություններին:

Հրամանագրով սահմանվում է, որ Մաքսային օրենսգրքով, Մաքսային ծառայության մասին, Հարկային ծառայության մասին և այլ օրենքներով նախատեսված մաքսային և հարկային վերադաս մարմինների ղեկավարը ֆինանսների նախարարն է:
Կառավարությանը հանձնարարվում է մեկամսյա ժամկետում ընդունել հրամանագրից բխող իրավական ակտեր:

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ